Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան ամառային կամավորական ծրագիրն ընթացքի մեջ է

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հայաստանյան Ամառային կամավորական ծրագիրը մեկնարկեց պաշտոնյաների հետ զրույցներով և քննարկումներով, հայրենիքով մեկ շրջագայություններով և շրջայցերով: Երևանյան ութշաբաթյա կամավորական ծրագիրը ներառում է հետաքրքիր միջոցառումներ, այդ թվում հանդիպումներ նշանավոր անձանց հետ՝ քաղաքացիական հասարակությունից, ինչպես նաև քաղաքական և կրոնական հաստատություններից, որոնց նպատակն էր օգնել մասնակիցներին ավելի լավ հասկանալ սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում և Արցախում:

Այս տարվա Ամառային ծրագրի մասնակիցներն են Հռիփսիմե Բիյազյանը, ով կամավորական է Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) գրասենյակում, Վանուհի Վարդանյանը՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայում (AYWA) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում (UNDP) և Նաիրի Սարգսյանը` Սահմանադրական դատարանում և Հայաստանի Կանանց ռեսուրսային կենտրոնում (WRCA):

«Հիացած եմ մեր կամավորականներով: Այս պայծառ, եռանդուն և խանդավառ ուսանողներն օգնում են հայ ժողովրդին՝ հավերժ հիշողություններ  և կապեր ստեղծելով, միջազգային աշխատանքային փորձ ձեռք բերելով և բացահայտելով Հայաստանի և Արցախի հնագույն գանձերը¦, – ասաց Համագումարի Տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Նրանք նաև առավելություններ, տաղանդներ և ավելին են բացահայտում իրենց մեջ: Հուսով եմ, որ այս ամառային փորձառությունը կօգնի նրանց ավելի լավ հասկանալ, թե ինչպես նրանք կարող են շարունակել մեր ապագայի մի մասը լինել՝ լինի դա Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում¦:

1999թ. ծրագրի գործարկումից ի վեր ութսունհինգ հրաշալի երիտասարդներ են մասնակցել Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան Ամառային կամավորական ծրագրին: Ծրագիրն ուսանողական տարիքի երիտասարդներին ներկայացնում է կյանքն իրենց նախնիների հայրենիքում, միջազգային աշխատանքային փորձ է տալիս և օգնում է նրանց խթանել հմտությունները, որոնք անհրաժեշտ են հաջորդ սերնդի առաջնորդներ դառնալու համար:

«Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան Ամառային կամավորական ծրագիրը գրավում է նպատակասլաց և տաղանդավոր երիտասարդների ու օգնում է նրանց բացահայտել և զարգացնել իրենց ներուժն` ի շահ Հայաստանի և Արցախի: Այս տարվա կամավորականները բացառություն չեն», – ասել է Համագումարի Ամառային կամավորական ծրագրի համակարգող Անի Պողոսյանը: «Կամավորականներն անչափ վառ երիտասարդներ են, և ես հպարտ և ուրախ եմ լինել նրանց ծրագրի համակարգողը: Լիահույս ենք առ շատ ակտիվ և հետաքրքիր ամռան»:

Համագումարի այս տարվա հայաստանյան ծրագրի կամավորականները հանդիպել են Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ, մեկնել են Խոր Վիրապ և Նորավանք, այցելել են Քարահունջի հնագույն աստղադիտարանը, Արենիի հին քարանձավներն ու շրջել Արենիի գինու գործարանում: Մասնակիցներն շրջագայել են Արցախով, որտեղ նրանք հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

Արցախում կամավորականներն այցելել են Տիգրանակերտի հնագույն քաղաքը, շրջել Գանձասար վանքի հնագույն ձեռագրերի գրադարանում և հանդիպել §HALO Trust¦ կազմակերպության աշխատակիցների հետ, ովքեր ականազերծում են Լեռնային Ղարաբաղը: Երևան վերադարձի ճանապարհին նրանք նստել են 5752 մետր (3,6 մղոն) երկարությամբ §ՏաԹևեր¦ ճոպանուղուն, որը 2010թ. գրանցվեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին և շրջել են Տաթևի հոյակապ վանքում:

Համագումարի կամավորականները նաև այցելել են Հայաստան ծառատունկ ծրագրի Կարին տնկարանը, հանդիպել «Կրթություն Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ռայանին, ինչպես նաև մեկնել են Գառնի, Գեղարդ և Գյումրի:

Scroll Up