Բարի վերադարձ տուն, զինվո´ր
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/ց.jpg)
Գոռ Ղազարյանը ծառայել է ԼՂՀ ՊԲ հյուսիսարեւելյան սահմանի ամենավտանգավոր ու բարդ հատվածում, պարտաճանաչությամբ, սիրով, նվիրումով եւ ամենայն լրջությամբ կատարել է դիրքապահի իր պարտականությունները:
Այս երկու տարիների ընթացքում չի տրտնջացել, չի դժգոհել, չի գանգատվել: Օրինակելի եւ կարգապահ զինվոր է եղել: Եվ ահա օրերս զորացրվել ու պատվով վերադարձել է տուն: Հարազատները նրան այսպես են դիմավորել, գրում է Hayzinvor.am-ը: