Արամ Ա-ն այցելել է կարիքավոր և ծնողազուրկ երեխաների «Թռչնոց բույն»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/HH-Aram-I_72416.jpg)
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այցելել է կաթողիկոսարանի հովանու տակ գործող «Թռչնոց բույն» հաստատություն: Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին կաթողիկոսարանից, Վեհափառ Հայրապետը հանդիպել է հաստատության տնօրինության հետ և ծանոթացել է դրա գործունեությանն ու ապագա ծրագրերին: Արամ Ա-ն այցելել է «Թռչնոց բույն»-ի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան:
Նորին Սրբության այցելությունը զուգադիպել է թանգարանի պաշտոնական բացման առաջին ամյակին։ Նա ﬔծ գոհունակությամբ լսել է պատասխանատուների ներկայացրած առաջին տարվա ամփոփ զեկույցը և բարձր գնահատել տարվող աշխատանքը։ Այցելության ավարտին կաթողիկոսարանի «Կիլիկիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Արամ Ա-ն նշել է, որ «Թռչնոց բույն»-ի անցյալը ծանոթ է հայ ժողովրդի զավակներին, քանի որ Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր որբեր այստեղ են ապրել ու դաստիարակություն ստացել:
«Այսօր ևս կարևոր առաքելության է կոչված «Թռչնոց բույն»-ը։ Այս նվիրական հաստատությունը պատսպարում է աﬔնից շատ խնամքի կարիքը ունեցող ﬔր ժողովրդի զավակներին՝ որբերին և կարիքավոր ու ծնողազուրկ երեխաներին։ Հետևաբար, սփյուռքի ﬔր զավակները պետք է շարունակեն նյութապես նեցուկ լինել այս հաստատությանը»,-ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարանին` նա նշել է. «Ահավասիկ նվիրական կառույց է: Ուրախությամբ ու արդար հպարտությամբ կցանկանայի հաստատել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի աﬔնակարևոր ձեռնարկներից ﬔկը եղավ այս թանգարանի հիﬓումը, ինչը հնարավոր դարձավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բարերարներ տեր և տիկին Ալեքքո և Անի Պեզիքյանների իշխանական բարերարությունը: Այս թանգարանը սովորական թանգարան չէ, այն վկայարան է: Ուրախ ենք տեղեկանալ, որ թանգարանը ﬔկ տարվա ընթացքում 7 հազար հայ և օտար այցելուներ է ունեցել»։