Արցախի ռուսական համայնքը նոր ծրագրեր է ուղենշում

Արցախի ռուսական համայնքն ապրում է ակտիվ կյանքով: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ռուսական համայնքի ղեկավար Գալինա Սոմովան եւ նշել, որ պետությունը մշտապես ֆինանսապես աջակցում եւ ուշադրության կենտրոնում է պահում ռուսական համայնքին:

Խոսելով համայնքային կյանքի մասին, Սոմովան տեղեկացրել է, որ պետական միջոցներով հավուր պատշաճի գործում է համայնքային կիրակնօրյա դպրոցն, որտեղ երեխաները կանոնավոր հաճախում են «Բացի կիրակնօրյա դպրոցից, Ստեփանակերտում գործում է նաեւ ռուսական թեքումով դպրոց, որտեղ, բացի ռուս երեխաներից, սովորում են նաեւ հայ եւ այլազգի երեխաները: Սակայն կիրակնօրյա դպրոցում պարապմունքների ժամանակ երեխաներին փորձում ենք ավելի մերձեցնել ռուսական մշակույթին ու ավանդույթներին»,- ասել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչը:

Այն հարցին, թե առաջիկայում ինչ ծրագրեր ունեն, Սոմովան ասել է, որ օգոստոսի 2-4-ը Շուշիում, Մոսկվայից հրապարակախոս Դենիս Դվորնիկովի նախաձեռնությամբ, ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ եւ իրենց համայնքի օգնությամբ, տեղի է ունենալու անվճար համերգ :

«Մեր գործընկեր Դենիս Դվորնիկովը մշտապես կապի մեջ է Ղարաբաղի հետ ու միշտ փորձում է ինչ-որ ձեւով օգտակար լինել մեզ»,- ասել է Գ. Սոմովան եւ ընդգծել, որ առաջիկայում կստեղծեն գրողների ռուսական ակումբ, որտեղ բոլոր սկսնակ ստեղծագործողները հնարավորություն կունենան ռուսերեն ստեղծագործել:

 Անդրադառնալով համայնքի խնդիրներին, Գ. Սոմովան հավելել է, որ համայնքի եւ մայր հայրենիքի, Ռուսաստանի միջեւ կապը մշտական պահում են, սակայն այն նոր լիցքեր հաղորդելու ցանկությունը միշտ էլ մեծ է «Կառավարության կողմից մի քանի տարի առաջ քաղաքի կենտրոնական մասում տրվել է նաեւ եկեղեցի կառուցելու տարածք, սակայն առայսօր ֆինանսական միջոցների պատճառով շինարարություն դեռ չենք սկսել»,- խոսքը եզրափակել է Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավարը:

13815043_1414477431902773_420545542_n13820656_1414477408569442_392415395_n DSC01657_1 PICT6572_1

Scroll Up