ԵԱՀԿ-ն հետաձգել է Ղարաբաղի գծով հանդիպումը, որն անցնելու էր Թուրքիայում

ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որն անցնելու էր Թուրքիայում, հետաձգվել է: Այդ մասին հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ըստ PanARMENIAN.Net-ի՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի 18-ին կժամանեն Թուրքիա, որտեղ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղարաբաղյան կարգավորմանն ուղղված հանդիպումները հետաձգվել են: Այժմ մենք քննարկում ենք հաջորդ հանդիպման ամսաթիվը»,-ասել է Ուորլիքը:

Scroll Up