Համահայկական 3-րդ բնագիտական օլիմպիադան Աղվերանում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/29822817.jpg)
ՎՀՕՄ-ի Վարչության նախաձեռնությանմբ, Ջավախքից 6 աշակերտներ հուլիսի 18-23-ը Աղվերանում մասնակցում են ՀՀ ԿԳ նախարարության կազմակերպած Համահայկական 3-րդ բնագիտական օլիմպիադային: Նրանք մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների գծով մրցակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած իրենց հասակակիցների հետ: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են akhaltskha.net կայք-էջից:
Օլիմպիադայի օրերին մասնակիցների համար կազմակերպվում են նաև հետաքրքիր ինտելեկտուալ մրցույթներ և էքսկուրսիաներ հայկական մի շարք պատմական վայրեր: