«Մշակույթի արվեստանոց» խորագրով ձեռնարկ Վալանսում. տեսանյութ

Վալանսի Հայ մշակույթի տունը, ամեն տարի՝  հուլիս ամսի  արձակուրդների ժամանակ,   մշակույթի տան  6-11 տարեկան երեխաների  համար կազմակերպում է «Մշակույթի արվեստանոց» ձեռնարկը:  Ձեռնարկը մեծ համբավ ունի  երեխաների շրջանում, ովքեր մեծ սիրով և ոգևորությամբ են մասնակցում:Այս տարին ևս բացառություն չէ:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Հայ մշակույթի տան նախագահ Ալեն (Նազո) Ջինբաշյանն իր խմբի հետ միասին, հիմք ընդունելով նախկին տարիների փորձը, երկու ամիս նախապատրաստվել է, որպեսզի երեխաներին հնարավորություն ընձեռվի սովորելու հայերեն լեզուն և հայ մշակույթը:

 Ծրագրում  ներառված են ՝

Ուսուցողական սեմինարներ, ընդհանուր միջոցառումներ, հայկական ճաշատեսակների պատրաստում, դասեր, նկարչություն, հայկական գեղագրություն,  երգեցողություն, խաղեր և այլն:

Վալանս2Լալանս4 Վալանս1Վալանս3

Scroll Up