ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի կրթաթոշակի շրջանավարտներին

Հուլիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր իրավունքի և դիվանագիտության դպրոցի «Տավիթյան» հիմնադրամի կրթաթոշակի շրջանավարտներին, հիմնադրամի փոխնախագահ Ջոյս Բարսամի գլխավորությամբ։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ պետական ծառայողները հնարավորություն են ստանում սովորելու և կատարելագործվելու Ֆլեթչեր դպրոցում և այնուհետ ներդնելով ստացված գիտելիքները իրենց աշխատանքում։