Երկօրյա ճամբար Դաշ-Բաշում

Հուլիսի 16-17-ին Ծալկայի մունիցիպալիտետի Դաշ-Բաշ կիրճում տեղի ունեցավ Վրաստանի Հայ Համայնքի Երկօրյա Ճամբարը: Երկու օրվա ընթացքում Վրաստանի Հայ Համայնքի Երիտասարդական և Պատանեկան ենթակառույցների 40 անդամներ ստացան ճամբար կազմակերպելու համար անհրաժեշտ հմտություններ՝ վրանների հավաքում/քանդում, ճամբարային տարածքի նախապատրաստում/կազմակերպում, անտառային պայմաններում խարույկ վառել, ջուր հայթայթել և այլն, գրում է armenian-community.ge կայք-էջը:
Երկօրյա ճամբարի հիմնական նպատակն իհա՛րկե, հանգիստն էր: Բայց հանգիստ՝ համակցված նոր գիտելիքներ և հմտություններ ձեռքբերելու հետ: Վրաստանի Հայ Համայնքը՝ ըստ ավանդության, ճամբար անցկացնելու համար ընտրել էր վայր, որը կապված կլիներ Վրաստանում Հայկական հետքի հետ: Այս անգամ ընտրվեց Ծալկայի մունիցիպալիտետի հայաբնակ Դաշ-Բաշ գյուղը: Ավելի հստակ Դաշ-Բաշի կիրճը՝ Խրամ գետի ափին: Պատանինները եւ երիտասարդները անմոռանալի ժամանակ անցկացրին:
Ճամբարի մասնակիցները ստացան վրանային ճամբարի անցկացման համար անհրաժեշտ հմտություններ: Նրանք սովորեցին կազմակերպել ճամաբարի տարածքը, խարույկ վառել, կերակուր պատրաստել անտառային պայմաններում և շատ այլ բաներ:
Երկօրյա ճամբարի անցկացման հիմնական սկզբունքներից մեկն էր աշխատանքի արդար բաժանումը: Կարելի է համոզվածությամբ ասել, որ սկզբունքը պահպանված էր ճամբարի մեկնարկի առաջին իսկ րոպեներից մինչ նրա ավարտը: Մանակիցները բաժանվեցին ջոկատների: Յուրաքանչյուր ջոկատ ուներ իր պարտականությունները՝ վրանների հավաքում/քանդում, խարույկ վառել, կերակուր պատրաստել, ջուր հայթայթել, գիշերային հերթապահություն եւ այլն:
Ճամբարի կազմակերպման համար անհրաժեշտ հմտություններ ստանալուց բացի, իհա՛րկե, հանգստանալու հնարավորություն կար: Կազմակերպվեց արշավ Դաշ-Բաշի կիրճում ջրվեժների ուղղությամբ: