Նիցցայում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը

Նիցցայում հուլիսի 14- ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»՝ armradio.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Al-Jazeera հեռուստակայանը։
Ահաբեկչական կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ բեռնատարով հարձակումը Իրաքում եւ Սիրիայում գործող հակաահաբեկչական կոալիցիայի անդամ երկրների քաղաքացիներին սպանելու ԻՊ կոչի արձագանքն է։