Հենրիխ Մխիթարյանն այսօր կնշի նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում

Այսօր տեղի կունենա «Ուիգան» – «Մանչեսթեր Յունայթեդ» ընկերական հանդիպումը։
Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմն անգլիական «Ուիգանի» հետ ընկերական խաղում: Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը տեղ է գտել Ժոզե Մոուրինյոյի թիմի մեկնարկային կազմում եւ նորամուտը կնշի Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում:
«Մանչեսթեր Յունայթեդ». Սեմ Ջոնսոն, Ֆոսու-Մենսա, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Լյուկ Շոու, Մայքլ Կարիկ, Անդեր Հերերա, Հենրիխ Մխիթարյան, Ջեսի Լինգարդ, Մեմֆիս Դեպայ, Ջեյմս Ուիլսոն:
Հուլիսի 16-ին DW Stadium-ում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:30-ին: «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին անգամ հանդես կգա թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ:
Նախորդ մրցաշրջանում «Ուիգանն» առաջին տեղն էր գրավել Անգլիայի առաջին լիգայում (երկրորդ դիվիզիոն) եւ նվաճել Չեմպիոնշիփի ուղեգիր: