Ռազմական հեղաշրջման փորձ Թուրքիայում. շատ խռովարարներ ձերբակալվել են
Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ։ Իշխանությունները հայտնում են, որ զոհվել է 60 մարդ, 336 խռովարար ձերբակալվել է։
Իր երկրորդ ելույթում նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը հատարարել է, որ հեղաշրջման վերջնական ճնշման համար քիչ ժամանակ է մնացել։ Նա նաեւ հայտարարել է, որ երկրի զինված ուժերում «մաքրում» կիրականացնի։ Նրա խոսքով՝ ապստամբության բոլոր մասնակիցները թանկ կվճարեն՝ հայտնում է «Ռոյթերը»։
Իրենց հերթից խռովարար զինվորներն գլխավոր շտաբի էլեկտրոնային փոստից տեղեկություն են տարածել, որ շարունաելու են պայքարը։ Դրանք իրենց անվանել են «Տանը խաղաղության համար շարժումը» եւ կոչ արել քաղաքացիներին փողոց դուրս չգալ անվտանգության նկատառումներից ելնելով։
Ռազմական հեղաշրջման մասնակիցներն ակտիվ գործողություններն սկսել են ուրբաթ երեկոյան։ Առաջինը հեղաշրջան մասին պետական հեռուստատեսությամբ հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Նրա ելույթի ժամանակ, ըստ «Ռոյթերի» եւ CNN Turk- ի Անկարայում հայտնվել են ռազմական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, փողոցում՝ տանկեր, լսվել կրակոցներ։ Տանկեր հայտնվել են նաեւ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում։
Վարչապետի ելույթից հետո խռովարարների կողմից գրավված TRT հեռուստակայանի եթերում հնչեց է հեղաշրջման կազմակերպիչների հայտարարությունը, որոնք նշում էին, որ դա արվել է երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար եւ ձեւավորում են «Խաղաղության կառավարություն»։ Սակայն հայտարարությունը հրապարակել էր ոչ թե խռովարարների ներկայացուցիչը, այլ՝ հաղոդավարը։
Ավելի ուշ CNN Turk- ի եթերում հայտնվել է Էրդողանը ժողովրդին ուղղված իր առաջին ելույթով։ Ի դեպ՝ այն հեռարձակվել է iPhone- ի FaceTime- ի միջոցով։ Նա կոչ էր արել ժողովրդին դուրս գալ փողոց եւ «պաշտպանել ժողովրդավարությունը»։
Դրանից հետո Անկարայի եւ Ստամբուլի բազմաթիվ բնակիչներ փողոց են դուրս եկել, շրջափակել տանկերը, փորձել վնասել ծանր տեխնիկան, գրում է armradio.am-ը։