Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև քաղաքացիները ծաղիկներ են դնում

Հայաստանում Ֆրանսիայի դեսապանատան առջև քաղաքացիները ծաղիկներ են դնում՝ ի հիշատակ ահաբեկչության հետևանքով զոհվածների, հայտնում է Panorama.am-ը:


Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված հրավառության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել էր տոնը նշող մարդկանց խմբի մեջ ու կրակահերթ արձակել նրանց ուղղությամբ:
Այն գնահատվել է որպես ահաբեկչություն, ինչի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 84 մարդ, այդ թվում երեխաներ:
100-ից ավելի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Վիրավորներից 18-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ականատեսների վկայությամբ, բեռնատարի վարորդը միտումնավոր մեքենան վարել է ուղիղ մարդկանց մեջ՝ փորձելով վիրավորել որքան հնարավոր է շատ մարդու: