Հայկական սմբուկի մուրաբան կներկայացվի մոսկովյան փառատոնում

Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի «Մոսկովյան մուրաբա. Բնության ընծաներ»փառատոնին, որի ընթացքում կներկայացվեն մուրաբաների տարբեր տեսակներ, այդ թվում էկզոտիկ`սմբուկի մուրաբա։

Մոսկվայի իշխանությունները որոշել են միավորել «Մոսկովյան մուրաբա» և «Բնության ընծաներ» փառատոնը և անցկացնել այն հուլիսի 15-ից օգոստոսի 7-ը, քաղաքում կտեղակայվի 33 թեմատիկ տաղավար, որտեղ կարելի է համտեսել մրգեր, մուրաբա, խորտիկներ և խմիչք տարբեր երկրների, հայտնում է Sputnik-Արմենիան:

Յուրաքանչյուր հարթակում այցելուները կարող են տեսնել մուրաբայի հսկայական տարաներ, որոշ կետերում անվճար մուրաբա կբաժանեն, հաղորդում է riamo.ru-ն` հղում անելով փառատոնի կազմկոմիտեին:

«33 տաղավար կլինի։ Մուրաբայի տարաների վրայի պատկերները նման են մուրաբայի այն տեսակներին, որոնք կներկայացվեն փառատոնի հարթակներում։ Օրինակ, Հայաստանի հարթակում կարելի է տեսնել սմբուկի մուրաբայի տարա»,- հաղորդել է կազմակերպիչ ընկերության ներկայացուցիչ Իրինա Սուխոտինան։

Scroll Up