Թուրք ուսուցչուհին մտադիր է հեծանվով հասնել Հայաստան և Իրան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/merve.jpg)
Թուրքիայում անգլերենի 28-ամյա ուսուցչուհի Մերվե Զենգինը մտադիր է հեծանվով անցնել Վրաստանը, Հայաստանը, ապա հասնել Իրան: Թուրքական «İstanbulhaber» լրատվական կայքը հայտնում է, որ ուսուցչուհին հեծանվով ճանապարհորդությունը սկսել է մոտ մեկ շաբաթ առաջ Քոջաելիից և այժմ հասել է Օրդու:
Սև ծովի երկայնքով ճամփորդությունն ավարտելուց հետո Զենգինը պատրաստվում է շարունակել ճանապարհը դեպի Վրաստան, այնուհետև Հայաստան: Ճանապարհորդության վերջնակետը կլինի Իրանը, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրք ուսուցչուհին լրագրողների հետ խոսելիս, նշել է, որ հեծանիվ քշում է մանկուց և դա իր համար կենսաձև է, իսկ երկարատև ճանապարհորդության է դիմել, քանի որ ցանկանում է տեսնել այլ մշակույթներ, կենցաղավարություն և ծանոթանալ տարբեր մարդկանց հետ: