Հայաստանի բասեկտբոլի հավաքականը ջախջախիչ հաղթանակ է տարել Թբիլիսիում

Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հաղթող:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կայացած բասկետբոլի Եվրոպայի C  դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի թիմը մրցել է Վրաստանի թիմի հետ:

ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ, ազգային թիմն առաջին քառորդում տիրեց նախաձեռնությանը և ուներ 20 միավորի առավելությունը:

Երկրորդ քառորդից հետո թիմերը հանգստի գնացին 36:10 հաշվով հօգուտ Հայաստանի: Հաջորդ երկու քառորդներում`  մինչև հանդիպման ավարտը, Վահագն Հարությունյանի սաները ակնհայտ առավելություն ունեին և հաղթեցին 66:32 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դիանա Ռամազյան էր`19 միավոր:

Scroll Up