Դաշտահանդես Ֆրանսիայում՝ ի աջակցություն Արցախի

Oգոստոսի 7-ին Ֆրանսիայի Մանդելիո լա Նապոլիի Ռոբինսոն այգում տեղի կունենա «Ալիանս Հայաստան» (Alliance Armeienne) համահայկական միության 5-րդ մեծ դաշտահանդեսը: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ միջոցառումը հնարավորություն կտա Շուշիի հիվանդանոցին ապահովելու բուժսարքավորումներով:
Դաշտահանդեսը կանցկացվի Մանդելիո լա Նապոլիի քաղաքապետ, Ֆրանսիա–Ղարաբաղ բարեկամության խմբի անդամ, Ալպ Մարիտիմի մարզային խորհրդի փոխնախագահ պարոն Հենրի Լերոյի հովանու ներքո: