Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականն այցելել է Հավլաբարի «Սուրբ Էջմիածին» եկեղեցի

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը Վահագն Հարությունյանի եւ Լիանա Բաղդասարյանի գլխավորությամբ այցելել է Հավլաբարի «Սուրբ Էջմիածին» եկեղեցի:

Արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանն աղոթել է հայ մարզուհիների հաջողության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվական բաժինը:

Եվրոպայի ﬕնչեւ 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանը մրցելու է Մալթայի հետ: Հանդիպումը տեղի կունենա այսօր և կսկսվի 17:00-ին:

Scroll Up