Լավրովն Ալիևի հետ ԼՂ խնդրի կարգավորման կոնկրետ քայլեր է քննարկել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստին»:
«Գործընթացն իրականում շարունակվում է, և նախագահ Պուտինը բավարարված է Սանկտ-Պետերբուրգի հանդիպմամբ. նրա հանձնարարությամբ ես այցելում եմ երկու երկրների մայրաքաղաքներ: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա ավելի հստակորեն ուրվագծել հետագա քայլերը»,- ասել է Լավրովը: