Տոնական քայլերթ՝ շուրջ 25000 երևանցիների մասնակցությամբ

<<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարության միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանին հարակից հրապարակում տեղի ունեցած հանդիսությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնական շքերթի շուրջ 25 հազար մասնակիցների ուղեկցությամբ հանդիսավոր քայլերթով  շարժվել է դեպի Հանրապետության հրապարակ:

Քայլերթի ամբողջ ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են փոխանցել քաղաքապետին։

Տրամադրությունը տոնական ու ջերմ էր նաև տոնին համահունչ զարդարված պատշգամբներում:

Բազում երևանցիներ տոնի անմիջական մասնակիցն էին դարձել հենց իրենց բնակարաններից:

Տոնական քայլերթի շրջանակում Մաշտոցի պողոտա-Զաքյան և Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկներում շքերթի մասնակիցներին տոնական համարներով ողջունել են նաև պարային խմբերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Scroll Up