Շախմատի մրցումներ՝ <<Էրեբունի-Երևան>> տոնակատարությանը

<<Էրեբունի-Երևան>> տոնակատարությանը առաջին անգամ է, որ շախմատային մրցումներ են անցկացվում։
Ազնավուրի հրապարակում Հայաստանի շախմատի ակադեմիայի սաները մրցակցում էին մինչև 10 տարեկան պատանիների բլից առաջնությունում։
Միաժամանակ հրապարակում մեկ այլ հանդիպում էր։ Երևանի մարզատրամաբանական խաղերի պատանիների մարզադպրոցի 15 պատանի շախմատիստների հետ միաժամանակյա սեանս էր անցկացնում գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը։
Միաժամանակ հրապարակում մեկ այլ հանդիպում էր։ Երևանի մարզատրամաբանական խաղերի պատանիների մարզադպրոցի 15 պատանի շախմատիստների հետ միաժամանակյա սեանս էր անցկացնում գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը։

Ազնավուրի հրապարակում նաև գեղագիտության ազգային կենտրոնի փոքր թատրոնի սաների ներկայացումն էր։
Հանդիպումների ավարտին մասնակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
և հասարակայնության հետ կապերի վարչություն