Մաշտոցի պողոտայում կազմակերպվել է ռետրո մեքենաների ցուցադրություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/phpThumb-1.jpg)
<<Էրեբունի-Երևան>> տոնակատարության շրջանակում Մաշտոցի պողոտայում կազմակերպվել է ռետրո մեքենաների ցուցադրություն: Արդեն ավանդական դարձած միջոցառմանը ներկայացվել է 35 հնաոճ ավտոմեքենա:
![](http://www.yerevan.am/edfiles/images/Oktober2013/002.retro12.jpg)
Խորհրդային Միությունում, ինչպես նաև եվրոպական և այլ երկրներում արտադրված մեքենաները մի քանի տասնամյակների պատմություն ունեն:
Ցուցադրված մեքենաներից ամենահինը 1935 թվականի արտադրության <<Շտեռն>> մակնիշի մեքենան է եղել:
![](http://www.yerevan.am/edfiles/images/Oktober2013/003.retro12.jpg)
Ի դեպ, նշենք, որ այս տարի ցուցադրությանը իրենց ռետրո ոճի մեքենաներով մասնակցել են ինչպես երևանաբնակ, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից ժամանած անձինք:
![](http://www.yerevan.am/edfiles/images/Oktober2013/004.retro12.jpg)
Հետաքրքրասերներին հնարավորություն է ընձեռվել ոչ միայն լուսանկարվել, այլև նստել մեքենայի սրահում և ծանոթանալ մեքենաների պատմությանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
և հասարակայնության հետ կապերի վարչություն