«Ասիայի երեխաներ» մարզական խաղերի հաղթող է ճանաչվել Հայկ Բաբայանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/Hayk-Babayan.jpg)
Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Հրաձգության մրցաշարում Հայաստանը ներկայացնում է հայտնի հրաձիգ, օլիմպիական ուղեգիր ստացած Հրաչ Բաբայանի կրտսեր եղբայր Հայկ Բաբայանը, հաղորդում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Օդամղիչ հրացան, 10մ վարժության պայքարում Հայկ Բաբայը, խոցելով 620,3 միավոր, առաջին տեղից դուրս է եկել եզրափակիչ փուլ: Նրան հաջորդել են 607,5 միավորով Բանգլադեշը և 606,2 միավորով Ռուսաստանը ներկայացնող մարզիկները:
Եզրափակիչում Հայկ Բաբայանը գերազանցել է բոլորին և պահպանել դիրքերը՝ դառնալով չեմպիոն: Մարզական խաղերի մասնակիցները մինչև 16 տարեկան երեխաներ են, իսկ Հայկ Բաբայանը 13 տարեկան է: Նրա անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: