Հայ գործարարները կֆինանսավորեն Արցախում ապրիլին ավերված 10 տների կառուցման աշխատանքները
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕությունը կֆինանսավորի Արցախում ապրիլյան քառօրյա պատերազﬕ հետևանքով ավերված 10 տների կառուցման աշխատանքները: Այս մասին «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության նախագահ Արսեն Ղազարյանը: «Մեր խորհրդի նիստից հետո որոշվեց, որ տարվա ծրագիրը լինելու է Լեռնային Ղարաբաղում ավերված տների վերականգնումը: Ըստ հաշվարկների յուրաքանչյուր ավերված տունը կարժենա 25 մլն դրամ:
Պատերազﬕ հետևանքով ﬖասվել է 200 տուն, որից 80-ը հիﬓահատակ ավերվել է: Այսինքն` այդ 80-ի դեպքում նորը պետք է կառուցվի, ﬓացածը վերանորոգվելու են: Հիմա ﬕությունն իր վրա է վերցնում 10 տների կառուցման աշխատանքների ծախսը»,-ասաց Արսեն Ղազարյանը: Նա տեղեկացրեց, որ ﬕնչև տարվա վերջ այդ գումարները կհատկացվեն, որ տները կառուցվեն և մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տները: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ ﬕայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ադրբեջանական զինուժի կողﬕց ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Արցախի գլխավոր դատախազության տվյալներով Ադրբեջանը քառօրյա պատերազﬕ հրահրումով ԼՂՀ -ին հասցրել է 779 ﬕլիոն դրաﬕ ﬖաս: