Հ.Բ.Ը.Մ. հայ երիտասարդաց ընկերակցության շնորհավորանքը՝ Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հաղթանակի առիթով

Հ.Բ.Ը.Մ. հայ երիտասարդաց ընկերակցությունը շնորհավորական նամակ է գրել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որում իրենց ուրախությունն են կիսել Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությունում Հայաստանի հավաքականի հաղթանակի կապակցությամբ:

Նամակում, ըստ «Հայերն այսօրի», մասնավորապես, ասվում է.

«Մեծ բերկրանքով ըմբոշխնեցինք, Եւրոպսւյի Փոքր երկիրներու պասքեթպոլի ախոյեսւնութեան Հայասաանի հաւաքականին յաղթանակր: Յաղթանակր միաժամանակ կր յատկանշուի Հայաստանի աոաջին մասնակցութեան իրողութեամբ: Հայրենական որեւէ յաղթանակ առաւել կր լիցքաւորէ Սփիւռքր եւ կ՚ամրապնղէ Սփիւոք-Հայրենիք անքակտելի կամուրջր: Թող այս յաղթանակր, այլ մարզերու մէջ նորանոր յաղթանակներու խթան հանղիսանայ ձայաստանին»:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Եվրոպայի փոքր երկրների Բասկետբոլի առաջնության եզրափակչում Տիգրան Գյոկչյանի սաները 79:71 հաշվով հաղթել են մրցաշարի նախկին չեմպիոն Անդորրային:

Շնորհավորանք

Scroll Up