Դեսպան Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Քաբիլի հետ

Հուլիսի 3-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Թարեկ Կաբիլի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանը եգիպտացի նախարարին շնորհավորել է Էյդ Էլ–Ֆիտր իսլամական տոնի կապակցությամբ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-եգիպտական առևտրա-տնտեսական համագործակցության հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև գործնական կապերին նոր լիցք հաղորդելու ուղիների շուրջ։

Դեսպանը զրուցակցի ուշադրությանն է ներկայացրել վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական ոլորտում իրականացված բարեփոխումները և արձանագրած ձեռքբերումները, զարգացման դինամիկան և առանձնահատկությունները, ներդրումային մթնոլորտի և արտահանման կարողությունների բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

Scroll Up