Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն

Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:

Նախարարը հանձնարարեց առավել հետևողականորեն իրականացնել «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը՝ կարևորելով մասնակիցների անվտանգության, դասընթացների պատշաճ կազմակերպման հետ կապված հարցերը և ժամանակին բացահայտել և լուծել առկա խնդիրները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում նախարարության ծրագրերի շրջանակներում կատարած ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները:

Նախարարը կարևորեց առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու դրանց լուսաբանումը:

Տրվեցին նոր հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ:

Scroll Up