«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակ կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը

Շուտով Հանրային հեռուստաընկերությունը եթեր կհեռարձակի նոր մեգանախագիծ` երաժշտական հեռուստամրցույթ, որտեղ կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր, ազգությամբ/արմատներով հայ, ձայնային լավ տվյալներով եւ բեմական կեցվածքով կատարողներ` անկախ բնակության վայրից եւ երաժշտական նախասիրություններից:

«Դեպի Եվրատեսիլ»` այսպես է կոչվում նոր նախագիծը, որը հնարավորություն կտա հաղթողին իրականացնելու երազանքն ու մասնակցելու Եվրոպայի ամենահեղինկավոր մրցույթին` «Եվրատեսիլին»:

Նախագծի մասնակիցներին ընտրելու եւ 3 ամիս շարունակ ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով եւ գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձեւերը: Հեռուստադիտողներն էլ հնարավորություն կունենան հետեւելու այս ողջ ընթացքին:

Մրցույթի մասնակցության հայտերը կընդունվեն հուլիսի 6–ից օգոստոսի 25-ը:

Scroll Up