Ford-ը ներկայացրել է հայազգի դիզայների նախագծով ստեղծված նոր GT սուպերքարը

Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր Ford GT ’66 Heritage Edition սուպերքարը, որը նվիրված է 1966թ. «Լը Ման» ավտոմրցարշավում կրած հաղթանակի 50-րդ տարեդարձին:

«Թեև նոր մեքենայի արտաքինը նման է GT40 Mark II մրցարշավային մոդելին, որը կես դար առաջ հաղթել է հեղինակավոր մրցարշավում, մենք դրան նոր շունչ ենք հաղորդել` ներկայացնելով ժամանակակից դիզայներական լուծումներով»,-ասել է մեքենայի արտաքին դիզայնի պատասխանատու Կարեն Նիկողոսյանը:

Ինչպես tert.am-ի փոխանցմամբ՝ նշում է gizmag.com-ը, Ford-ը պատրաստվում է տվյալ մեքենան արտադրել խիստ սահմանափակ քանակով: Իսկ դրա գնի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:

Scroll Up