Լիբանանում պայթյուններից տուժածների մեջ հայեր չկան. ՀՀ ԱԳՆ
Լիբանանի հյուսիս-արեւելքում հնչած պայթյունների հետեւանքով տուժածներ մեջ, այս պահի տվյալներով, հայեր չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նշենք, որ Լիբանանի հյուսիս-արեւելքում բազմության մեջ երկու մահապարտ պայթեցրել են իրենց, զոհվել է 6 մարդ, եւս 13-ը վիրավորվել է:
Պայթյունը տեղի է ունեցել Կաա գյուղում, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանին, դեպի սիրիական Հոմս քաղաք տանող ճանապարհին:
Նախապես հաղորդվել էր երկու մահապարտի մասին, բայց ավելի ուշ հեռուստաալիքը հայտնել է, որ նրանք կարող էին ավելի շատ լինել: