Նիդերլանդների Հարթակի դպրոցները շնորհակալություն են հայտնում ՀՀ սփյուռքի նախարարին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/nid2.jpg)
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Նիդերլանդների Թագավորության Հարթակի դպրոցների կազմակերպիչների,մանկավարժների, ծնողների ու աշակերտության անունից շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, հունիսի 19-ին Հարթակի ավարտական և նրա 6-ամյակին նվիրված միջոցառման ու սփյուռքի նախարարության աշխատակիցների,քույր դպրոցների տնօրենների հեռակապի ընթացքում մեզ միանալու ու ջերմ,ոգևորիչ խոսքերի համար: Ամեն անգամ, Ձեր ուշադրությանն արժանանալով, մենք ավելի խորն ենք հասկանում մեր կատարած աշխատանքի կարևորությունն ու ցանկանում ավելին անել: Մենք շնորհակալ ենք այն լիցքերի համար,որ ստանում ենք յուրաքանչյուր Ձեր խոսքից ու շփումից հետո,ինչն էլ ավելի է բորբոքում մեր սերը Հայրենիքի նկատմամբ:
ՀԱՐԹԱԿԻ դպրոցներ՝
Ս.Աբրահամյան Վան
Մ.Մկրտչյան Սուրբ Մեսրոպ Մաշտոց
Ա.Մանուկյան Անի
Ա.Թովմասեան Նոր Այգ