Հայաստան ուղեւորվելիս Պապը հեռագիր է հղել Էրդողանին

Հայաստան ուղեւորվելիս Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հեռագիր է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ինչպես հաղորդում է Վատիկանի ռադիոն, Հռոմի Ֆրանցիսկոս Քահանայապետի նամակում ասված է.

«Հայաստան ուղեւորվելիս եւ Թուրքիայի օդային տարածքով թռչելիս՝ հղում եմ իմ լավագույն մաղթանքները Ձերդ Գերազանցությանը եւ Ձեր ժողովրդին՝ աղոթելով, որ Բարձրյալն իր օրհնությունը շնորհի ձեր ժողովրդին»:

Scroll Up