ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Իվա և Ջեք Մեծորյաններին

Հունիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բարերարներ Իվա (Հայ կանանց միջազգային միության (AIWA) հիմնադիր և Ջեք («Վարդանանց Ասպետներ» կազմակերպության անդամ) Մեծորյաններին:
Զրույցն ընթացավ Հայրենիք-Սփյուռք գործակցության ծիրում տեր և տիկին Մեծորյանների իրականացրած նախաձեռնությունների և առաջիկա ծրագրերի շուրջ: