Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ բանակցությունների չորրորդ փուլը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/Եվրոպական-միություն.jpg)
Հունիսի 21-22֊ին Բրյուսելում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների չորրոդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Մասնակցում էին նաև ԵՄ֊ում Հայաստանի և ՀՀ֊ում՝ Եվրոպական միության դեսպանները, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ և ԵՄ պաշտոնյաներ։ Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Քննարկվեցին համաձայնագրի նախագծի քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատություն և ազատությունների բաժինների դրույթները։
Բանակցությունների վերջում տեղի ունեցավ լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփվեցին քաղաքական, ոլորտային համագործակցության, առևտրի ու ներդրումների բաժինների շուրջ բանակցությունների արդյունքները և նախանշեցին հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։
Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Երևանում` այս տարվա աշնանը։