Չիլիի խորհրդարանը մերժել է ադրբեջանամետ բանաձեւը

Հունիսի 22-ին Չիլիի խորհրդարանը մերժել է ադրբեջանական լոբբիի կողմից առաջադրված այն բանաձեւը, որը պահանջում էր դատապարտել «Խոջալուի ցեղասպանությունը» եւ «Ադրբեջանի հողերի բռնագրավումը»: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Փրենսա Արմենիայից:

Նշենք, որ ադրբեջանական լոբբին իր այս քայլով փորձ արեց հակադարձել Չիլիի խորհրդարանի կողմից մայիս 18-ին վավերացված այն որոշումը, որը դատապարտում  էր Ադրբեջանի նախահարձակ գործողությունները Արցախում:

Քվեարկությունից առաջ՝ Արգենտինայում և Չիլիում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը նամակներ էր հղել խորհրդարանի անդամներին՝ բացահայտելով պատմական իրականությունները: Նամակները դեսպանից բացի՝ ստորագրել են նաև Արգենտինայում և Չիլիում Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը եւ Չիլիի հայ համայնքի ներկայացուցիչները:

Scroll Up