Ջազային երեկո Երևանում

Հարգելիներ,
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու ջազային երեկոյի՝ մասնակցությամբ մեր շատ սիրելի ու տաղանդավոր Վահագն Հայրապետյանի և ԱՄՆ-ից ժամանած երիտասարդ ու չափազանց տաղանդավոր կիթառահար Ալեքս Բաբոյանի:
Համերգը տեղի կունենա ուրբաթ, հունիսի 24-ին, ժամը 20:00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2):
Մուտքն ազատ է: Տեղերը սահմանափակ: Հարգանքներով՝
ՀԲԸՄ Հայաստան