Հայկական արտադրության սննդամթերքը կվաճառվի ռուսական X5 Retail Group ցանցի խանութներում

 X5 Retail Group-ն սննդամթերք կներմուծի Հայաստանից` անմիջապես արտադրողներից: Այդ մասին Պետերբուրգյան տնտեսական համաժողովում հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Շեխտերմանը:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ ընկերությունն ապրանքներ է ներկրում ավելի քան 25 երկրից: Հեռանկարում ընկերությունը մտադիր է աշխատել անմիջապես արտադրողների հետ: Այժմ ընկերությունն այդ եղանակով ապրանքներ է գնում Չինաստանի և Սերբիայի արտադրողներից:

Ուղիղ մատակարարումների մասին բանակցություններ են գնում Հայաստանի, Ուզբեկստանի, Մերձավոր Արևելքի ու Լատինական Ամերիկայի երկրների հետ: Դա թույլ կտա կրճատել ծախսերն ու նվազեցնել ապրանքի ինքնարժեքը, ինչը կանդրադառնա նաև սպառողական գնի վրա, հայտնում է rusarminfo-ն:

Scroll Up