Նալբանդյանը Սանկտ Պետերբուրգի հանդիպումը զգուշավորությամբ կառուցողական է գնահատում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/nalbandyan.jpg)
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախագահների եռակողմ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում դրական է գնահատում։
«Հանդիպումը բավականին օգտակար էր եւ որոշակի զգուշավորությամբ կարող եմ ասել, որ անցել է կառուցողական մթնոլորտում»,- Նալբանդյանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Նա նաեւ հայտնել է, որ պայմանավորվածություն է կայացել շարունակել հանդիպումները ոչ միայն նախագահների, այլ նաեւ ԱԳՆ ղեկավարների մակարդակով։ «Այս ողջ գործընթացը պետք է անցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով»,- ասել է Նալբանդյանը։
Նալբանդյանը նաեւ փաստել է, որ Ադրբեջանը այս գործնացում կառուցողական մոտեցում հանդես չի բերում։ «Ցավոք, կարող ենք ասել, որ Ադրբեջանը մինչ օրս կառուցողական մոտեցում չէր ցուցաբերում այս հարցի վերաբերյալ, որովհետև, փաստորեն, իրենք ԵԱՀԿ բյուջետային հանձնաժողովում խոչընդոտել էին, որպեսզի ֆինանսավորում տրամադրվի ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի ընդլայնման համար: …Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի միջև ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը անընդհատ տարբեր հայտարարություններ էր անում, չէի ասի՝ կառուցողական: Հենց այս օրերին էլ Ադրբեջանը լայնածավալ զինավարժություններ է անցկացնում՝ 25 հազար զինավորների և ծանր զինատեսակների ընդգրկմամբ: Չեմ կարծում, որ սա կառուցողական մոտեցում է այսպիսի հանդիպումներից առաջ»,- Նալբանդյանի խոսքերն է մեջբերում Panorama.am— ը։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ամփոփելով հանդիպումը՝ նշել է, որ դրական արդյունքը նախագահների համատեղ հայտարարությունն էր։ «Մենք պետք է աշխատենլ Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցային հիմխի վրա»,- Twitter- ում գրել է Ուորլիքը։