Պուտին- Սարգսյան-Ալիև հանդիպման հիմնական խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրումն է. Պեսկով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա բանակցությունների հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրումն է: Այդ մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ըստ Tert.am-ի՝ գրում է Р�?А Новости-ն:
«Այժմ հիմնական խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է, թույլ չտալը, որ կորի այն արված աշխատանքը, որը եղել է Ղարաբաղի շուրջ բռնության վերսկսման պահին»,- ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ առաջիկա բանակցությունները բարդ են լինելու:
Նա նաև նշել է, որ երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում նախ կանցկացնի առանձին հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Նախագահն առանձին հանդիպումներ կանցկացնի. սկզբից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այնուհետ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրանից հետո կկայանա աշխատանքային նախաճաշ արդեն երեք նախագահների մասնակցությամբ, այսինքն՝ կլինեն Պուտինը, Ալիևը և Սարգսյանը»,- ասել է Պեսկովը: