Դարձնենք մեր մեսրոպատառ հայերենն ավելի ճանաչված

«Հայերն այսօրը» ներկայացնում է Մոսկվայի «Высшая школа экономики»-ի Հայկական ակումբի ակտիվիստների տարածած հողորդագրությունը.

«Մենք՝ հայրենիքից դուրս ծնված ու մեծացածներս, ինչպես նաև այստեղ սովորողներս, լավ ենք գիտակցում մայրենիի չիմացության կամ աստիճանաբար մոռանալու խնդիրը: Կա նաև մեկ ուրիշ պահ. ոմանք հայերենը միայն լսողությամբ են ըմբռնում, այսինքն՝ չեն տիրապետում գրել-կարդալուն: Հետևաբար, չեն կարող իմանալ, թե որն է արդյոք ճիշտ ու մաքուր մայրենին:

Մենք՝ Մոսկվայի «Высшая школа экономики»-ի Հայկական ակումբի ակտիվիստներս, մտահոգ լինելով վերոնշյալ խնդիրներով՝ մեր գաղափարներն ի կատար ածելու ընթացքում եկանք այն եզրակացության, որ հարկավոր է լեզվի մատուցման այնպիսի ձև, որ առանց ժամանակ վատնելու՝ հայերենը դառնա պարզ ու մատչելի։

Սիրելի հայրենակիցներ, ուրախ կլինենք մեր մտորումների ու ամենօրյա զբաղմունքի արդյունքը ներկայացնել Ձեզ: Ուստի, հրավիրում ենք միանալ մեր BarBar (http://instagram.com/bar_bararan) ծրագրին, որպեսզի միասին դարձնենք մեր մեսրոպատառ հայերենն ու հայկականը ավելի ճանաչված ու մատչելի: Մենք անհամբեր սպասում ենք Ձեզ, Ձեր հարցերին և առաջարկներին:

Համեցե՜ք…»:

Scroll Up