Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 20-ին, ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ երեխաներ են զոհվել: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
Հանրապետության նախագահը ցավակցության և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ծնողներին և հարազատներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ` այդ ողբերգության արդյունքում տուժածներին:
Հիշեցնենք, որ Կարելիայի Պրյաժինի շրջանում՝ Սյամոզերո լճի վրա նավակ է շրջվել, մահացել է 11 երեխա։ ԱԻՆ-ի տվյալներով՝ Սյամոզերո լճում հանգստացողները երեք նավակներով եւ լաստով հայտնվել էին փոթորկի մեջ։ Նավակներում եղել է 47 երեխա: