Նոյեմբերին կանցկացվի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակում նոյեմբերի 13-16-ը Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպում է երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից,  կներկայացվեն երիտասարդների գեղանկարները, գրաֆիկական գործերը, լուսանկարներն ու քանդակները։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքները կստանան մրցանակներ։

Հայաստանի երիտասարդական հիմնդրամը հրավիրում է 18-35 տարեկան ստեղծագործողներին մասնակցել ցուցահանդես-մրցույթին։

Ցանկացողները մինչև նոյեմբերի 10-ն իրենց աշխատանքները կարող են բերել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ։

Երիտասարդության համաշխարհային օրը նշվում է նոյեմբերի 10-ին, իսկ Ուսանողության միջազգային օրերը՝ նոյեմբերի 17-ին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տոների առթիվ կազմակերպում է մի շարք միջոցառումներ։

 http://armenpress.am

Scroll Up