Կարդինալ Սանդրին Հռոմի պապի այցը Հայաստան համարում է հիացմունքի եւ նվիրվածության արտահայտման քայլ

Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով ուղեկցելու է Հռոﬕ Ֆրանցիսկոս պապին Հայաստան այցելության ընթացքում, կարծում է, որ այս այցելությունը յուրահատուկ քայլ է` արտահայտելու հիացմունքը եւ նվիրվածությունը հայ ժողովրդի եւ եկեղեցու հանդեպ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կարդինալը այս մասին ասել է իտալական «Լastampa»-ին տված հարցազրույցում:
«Կարծում եմ` այս այցելությունը նախեւառաջ հիացմունքի արտահայտման ժեստ է այն հին եկեղեցու նկատմամբ, որն իր երկարատեւ պատմության ընթացքում հավատարիմ է մնացել Հիսուս Քրիստոսին, ինչպես նաեւ երկրի հանդեպ ունեցած նվիրվածության արտահայտման քայլ է. այն երկրի, որն առաջինը դարձավ քրիստոնյա:
Հռոմի պապն իր երախտագիտությունը եւ հարգանքը կարտահայտի այն ժողովրդի հանդեպ, որը ձեւավորվել է քրիստոնեական ոգով եւ կարողացել է պահպանել իր հավատն ու ինքնությունը դարեր շարունակ: Այս այցելությունը նաեւ շատ կարեւոր է սփյուռքի հայերի համար»,- ասել է կարդինալը:
Նրա խոսքով` հայերի ﬔջ նրան հիացնում է պատմության աﬔն իրադարձությունը քրիստոնեական ոգով հաղթահարելու հատկությունը: «Ազատության, թե տառապանքի պահին նրանք կարողանում են այդ ոգով առաջ գնալ: Այդ հավատը Հայաստանի ուժն է, որը թույլ տվեց այդ քրիստոնյա համայնքին հաղթահարել 20-րդ դարի սարսափելի դժբախտությունները` ուղղված 1.5 միլիոն քրիստոնյա հայերին:
Այս ցավալի իրադարձությունների թողած հետքը անջնջելի է»,-նշել է Լեոնարդո Սանդրին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա Պապի այցելության ազդեցության մասին հարցին ի պատասխան` կարդինալը նշել է, որ հավատում է` այս այցը նաեւ հնարավորություն կտա` կոչ անելու եւ խրախուսելու մարդկության հիմնարար արժեքների ամրապնդումը:
«Մերժել բռնությունը, ահռելի ցավ պատճառող զենքի օգտագործումը եւ համառորեն պայքարել խաղաղության հաստատման համար դիվանագիտության, երկխոսության, հանդիպուﬓերի եւ բանակցությունների ﬕջոցով. ե ս հավատում եմ, որ այս այցի ընթացքում խաղաղության հաստատման, ինչպես նաեւ Կովկասն Արեւելքի եւ Արեւմուտքի ﬕջեւ կամուրջ դարձնելու կոչ կարվի»,-ընդգծել է Լեոնարդո Սանդրին: Իսկ Հռոﬕ կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիների փոխհարաբերութությունները նա որակել է որպես շատ բարեկամական: «Կարծում եմ` Հռոﬕ պապի այցելությունն էլ ավելի կամրապնդի երկու եկեղեցիների կապերը` հիﬓվելով եղբայրության, ընկերության եւ փոխադարձ աջակցության վրա, ինչն էլ կհանգեցնի տարբեր ոլորտներում նրանց համագործակցությանը:
Ենթադրում եմ, որ այցելության ընթացքում կպատրաստվի «Ընդհանուր հռչակագիր», որը կընդգծի ցանկությունը եւ կամքը` կառուցելու էլ ավելի եղբայրական կապեր»,-եզրափակել է կարդինալ Լեոնարդո Սանդրին: