Ֆադեյ Չարչօղլյանը` Հունաստանում ՀՀ դեսպան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/Fadey-Charchoghlyan.jpg)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ դեսպան (նստավայրը` Աթենք):
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանն ազատվել է Հունաստանում, Ալբանիայում, Կիպրոսում, Սերբիայում եւ Բոսնիա եւ Հերցեգովինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: