Արոնյանի հաջորդ մրցակիցը ադրբեջանցի Մամեդյարովն է

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը
«Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում կլինի ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ադրբեջանը ներկայացնող Շախրիյար Մամեդյարովի հետ: Մյուս զույգը կկազմեն Մայքլ Ադամսը և Մաքսիմ Վաչիեր-Լագրավը: Առաջին տուրից հետո գրոսմայստերներն ունեն կեսական միավոր:

Առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր: Պարտիայի 43-րդ քայլում շախմատիստները կիսեցին միավորները:
Իսպանական Բիլբաո քաղաքում անցկացվող «Մեծ սաղավարտ»-ի 6-րդ եզրափակիչը անցկացվում է հոկտեմբերի 7-13-ը:

armenpress.am

Scroll Up