Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին ընդառաջ նախաձեռնվել է «Կոչեմ ապրողաց» խորագրով քանդակաշարը

Պարույր Սևակի ծննդյան հարյուրամյակին ընդառաջ, ՀՀ. ժող վարպետ, նկարիչ խաչքարագործ Վարազդատ Համաբարձումյանը սկսել է «Կոչեմ ապրողաց» խորագրով քանդակաշարը, որը տեղադրվելու է Մեծ բանաստեղծի ծննդավայրում՝ տուն-թանգարան տանող ճանապարհին: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրինությունից:
Առաջին աշխատանքը՝ «Անլռելի զանգակատուն» պոեմի հիմքով, «Տո լա՜ճ տնավեր…» անվանված կոթողն է, որի բացումը կլինի հունիսի 17-ին: Հենց այս աշխատանքի բացմամբ էլ կմեկնարկի «Կոչեմ ապրողացը»: