Հայաստանը`«National Geographic»-ի աշխարհի տաս զբոսաշրջային ուղղությունների ցանկում

«National Geographic» պարբերականն առանձնացրել է աշխարհի զբոսաշրջային տաս վայրերը, ուր օտարեկրացիներին խորհուրդ է տրվում այցելել։ Ըստ Panorama.am-ի՝ Հայաստանը առանձնացված տաս ուղղությունների շարքում առաջին հորիզոնականում է։

Ներածականում նշվում, թե Սովետական Միության փլուզումից հետո Հայաստանն առավելապես ասոցացվել է հակամարտությունների, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում պարբերաբար բռնկվող լարվածության հետ։

«Չնայած Ղարաբաղի սահմանի երկայնքով ժամանակ առ ժամանակ ծագող միջադեպերի, Հայաստանն այսօր ապահով երկիր է, որտեղ ծաղկում է զբոսաշրջային ենթակառուցվածքները, ընտանեկան հացատներն ու գիշերատեղիները, ագրոզբոսաշրջությունն, ինչն առավել գրավում է արշավի սիրահարներին` ներկայացնելով երկրի հիասքանչ և լիովին չբացահայտված բնությունը և ճարտարապետական գեղեկցությունը», – գրում է պարբերականը։

Հայաստան այցելելու առավելություններից պարբերականն նշում է այն փաստը, որ այն 301 թ-ին քրիստոներությունը որպես պետական կրոն ընդունած առաջին պետությունն է, իսկ երկրի լեռնային և դաշտավայրային գոտիներում խոյացող եկեղեցական կառույցներն աշխարհում լավագույնս պահպանվածներից են։

«Քրիստոնեական եկեղեցիների զգալի մասը զարդարված են նկարազարդ որմնանկարներով, որոնց մեծ մասը խամրած է ու վնասված, մինչդեռ Գեղարդ տաճարի սյուներին պատկերված քարակերտ առյուծներն ու Սանահինի նրբակերտ խաչքարերն աշխարհի ամենահին ու չբացահայտված քաղաքակրթություններից մեկի ստեղծարար ուժի վկայությունն են։ Վայրի ծաղիկներով ծածկված բարձունքներն ու դաշտավայրերը, որոնք առավել հաղթահարելի են, քան Վրաստանի գլխապտույտ լեռնաճանապարհները, սփռված են բազմաթիվ հեթանոսական տաճարներով, ինպիսիք օրինակ Գառնին է կամ «հայկական Շվեյցրարիա» համարվող Դիլիջան հանգստավայրային քաղաքը»։

Կայքը նաև պոտենցիալ զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս Հայաստան այցելելու դեպքում չկենտրոնանալ լոկ մայրքաղաք Երևանի վրա, այլ այցելել նաև հարավի գեղատեսիլ վայրեր, մասնավորապես, Գորիս, Հին Խնձրեսկը, 19-րդ դարի Տաթև վանք, որը ժամանակին հայակական մշակույթի կենտրոն է հանդիսացել, ինչպես նաև օգտվել աշխարհի ամենաերկար ճոպանուղիներից մեկից։

«National Geographic» – ըաշխարհի այլ զբոսաշրջային վայրերի ցանկում է ներառել նաև Նիկարագուան, Նեպալը, Կոսովոն, Ուզբեկստանը, Ալբանիան, Արևելյան Թիմորն ու Վրաստանը։


Scroll Up