Չիկագոյի հայկական համայնքը նշել է Հայաստանի Առաջին Հանրապետության 98-ամյակը

Հունիսի 4-ին Չիկագոյի ՀՅԴ-ի «Քրիստաֆոր» կոմիտեն կազմակերպել է Հայաստանի Առաջին Հանրապետության 98-ամյակի տոնակատարություն: Երեկոյի ընթացքում ելույթով հանդես է եկել Արցախի խորհրդարանի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ երեկոն տեղի է ունեցել համայնքային կենտրոնի «Շահնասարյան» սրահում:
Հաջորդ օրը՝ հունիսի 5-ին, Հայկական Բոլոր Սրբերի եկեղեցում տեղի է ունեցել դրոշի օրհնման արարողություն՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 98-ամյակին: