Թուրքիային չհաջողվեց Գերմանիայում ապրող 3,5 միլիոն թուրքերի միջոցով շանտաժի ենթարկել այդ երիրի ղեկավարությանը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին
Ուրախությամբ ծանոթացանք ԳԴՀ Բունդեսթագի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նորությանը: Շնորհավորում եմ Ձեզ այս պատմական քայլի առթիվ, որը նոր լիցք կհաղորդի Ցեղասպանության ճանաչման համաշխարհային գործընթացին և կբացառի ղրա իրականացումը ապագայում:
Ձախողվեցին Թուրքիայի ղեկավարության նեոօսմանական նկրտումները, այն է՝ Գերմանիայում ապրող 3,5 միլիոն թուրքերի միջոցով, ովքեր հրաժարվում են ընդունել եվրոպական քաղաքակրթության արժեքները, շանտաժի ենթարկել Գերմանիայի ղեկավարությանը:
Շնորհավորում եմ Ձեզ և ցանկանում հաջողություններ պատմական արդարության վերականգնման հետագա արդարացի պայքարում:
Հարգանքով’
Ռուսաստանի ԱԳՆ ՄՊՄՀԻ-ի միջազգային կառավարման ինստիտուտի տնօրեն,
պրոֆեսոր Ռ.Ենգիբարյան