Ջասթին Բիբերին հմայել է փոքրիկ հայուհին, ում հետ լուսանկարը նա տեղադրել է իր կայքում

Ջասթին Բիբերը նախօրեին Մալիբուի Nobu Malibu ռեստորանի մոտով անցնելիս նկատել է ռեստորանում ճաշող ընտանիքին և նրանց փոքրիկին, ովքեր պարզվել է, որ հայեր են։ Ինչպես գրում է life.panorama.am-ը՝ հղում կատարելով TMZ-ին, Ջասթինը երևի թե զգացել է Քարդաշյանների կապը երեխայի հետ։

6-ամսական փոքրիկ Նիկկին այնպես է գրավել Ջասթինին, որ երգիչը մոտեցել է ընտանիքին, հարցրել երեխայի անունը և խնդրել է գրկել նրան։ Ջասթինը կատակել է և ասել, թե արդյոք փոքրիկն իր երկրպագուն է և համբուրել նրան։
Որոշ ժամանակ անց, երբ Ջասթինը ևս ցանկացել է Nobu Malibu ռեստորանում ճաշել, կրկին մոտեցել է ընտանիքին, հարցրել, թե Նիկկին կարոտել է իրեն ու այս անգամ նկարվել փոքրիկի հետ՝ խախտելով ոչ մեկի հետ չնկարվելու իր խոստումը։
Ջասթինը Նիկկի հետ նկարը տարածել է համացանցում ու գրել․«Իմ աղջիկը․․․, կատակում եմ»։

'My daughter...just kidding!' Justin Bieber cradled an adorable six-month-old baby girl called Nikki in a sweet snap he shared Tuesday

'Aww, who is this little baby she's so cute. Is she a fan?' According to TMZ, the 22-year-old pop star met the cherubic newborn while having lunch at Nobu Malibu on Monday
Scroll Up